Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աշխարհի ակումբային առաջնությունում

Աշխարհի ակումբային առաջնությունում
14.12.2012 | 11:53

Ճապոնիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի ակումբային հերթական առաջնությունը սրընթաց մոտենում է եզրագծին: Հայտնի է արդեն եզրափակիչի առաջին մասնակիցը: Այն բրազիլական «Կորինթիանսն» է, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով առավելության է հասել եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ: Գոլի հեղինակը պերուացի հարձակվող Պաոլո Գերերոն է՝ երկու թիմերի կազմում դաշտ դուրս եկած միակ լեգեոնականը:
Մյուս կիսաեզրափակիչում անգլիական «Չելսին» 3:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Մոնտերեյին»:
Տեղեկացնենք, որ անցած տարվա եզրափակիչում միմյանց հետ մրցել են հանրահայտ «Բարսելոնն» ու «Սանթոսը»: Այդ խաղում բրազիլական ակումբը պարտություն կրեց 0։4 խոշոր հաշվով, թեպետ ֆուտբոլային աշխարհում սպասում էին, որ Նեյմար-Գասկոն-Էլանո հարվածային եռյակ ունեցող հարավամերիկյան ակումբն ի վիճակի է դիմակայելու իսպանական գերակումբին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ